Թուրինի «Յուվենտուսի» նախկին կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի խաղից ստացած իր առաջին տպավորությունների մասին։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին գլխավոր բեկումներից մեկը դարձավ 2016/17 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Մոնակոյում»։
«Ես տեսել եմ Կիլիանին Չեմպիոնների Լիգայում նրա առաջին հանդիպումներից մեկում։ «Մոնակոն» խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մբապպեին տեսնելուց հետո գիշերը ժամը 11-ին զանգահարեցի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Պարատիչիին։
Ես հարցրի նրան. «Ո՞վ է այս տղան»», – Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Մբապպեն նոր մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալում», որի հետ պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։