Ջորջիո Կյելինի․ «Երբ տեսա նրան, զանգահարեցի «Յուվենտուսի» մարզական տնօրենին»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի խաղից ստացած իր առաջին տպավորությունների մասին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին գլխավոր բեկումներից մեկը դարձավ 2016/17 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Մոնակոյում»։

«Ես տեսել եմ Կիլիանին Չեմպիոնների Լիգայում նրա առաջին հանդիպումներից մեկում։ «Մոնակոն» խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մբապպեին տեսնելուց հետո գիշերը ժամը 11-ին զանգահարեցի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Պարատիչիին։

Ես հարցրի նրան. «Ո՞վ է այս տղան»», – Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մբապպեն նոր մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալում», որի հետ պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։