Կիլիան Մբապպեն խոսել է Ֆրանսիայում կայանալիք արտահերթ ընտրությունների մասին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Ֆրանսիայում կայանալիք արտահերթ ընտրությունների մասին։

«Մենք գտնվում ենք մեր երկրի պատմության որոշիչ պահին։ Եվրոն կարևոր է մեր կարիերայի համար, բայց մենք քաղաքացի ենք և կտրված չենք այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում։ Մենք գտնվում ենք աննախադեպ իրավիճակում և մեր երկրի համար կարևոր պահին։ Մենք այն սերունդն ենք, որը կարող է պատմություն կերտել։

Ծայրահեղականները իշխանության դարպասների մոտ են, մենք հնարավորություն ունենք ընտրելու մեր երկրի ապագան։ Ես խրախուսում եմ բոլոր երիտասարդներին դուրս գալ և քվեարկել, որպեսզի նրանք կարողանան գիտակցել իրավիճակի լրջությունը: Հուսով եմ՝ իմ ձայնը կհասնի բոլորին։ Ասում են՝ չպետք է խառնել քաղաքականությունն ու ֆուտբոլը»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։