Բարտ Վերբրյուգենը 60 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել

Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է վերջին 60 տարվա ընթացքում Եվրոպայի առաջնության խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս եկած ամենաերիտասարդ դարպասապահը։

Գերմանիայում ընթացող մայրցամաքային առաջնության 1-ին տուրի Լեհաստան-Նիդերլանդներ խաղում հոլանդացիների դարպասապահը 21 տարեկան 303 օրական է եղել:

Պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը մնում է Խոսե Անխել Իրիբարը, որը 1964 թվականին Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի դարպասը պաշտպանել է 21 տարեկան 108 օրականում: