Յուսեֆ Էն Նեսիրիի համար պայքարում է անգլիական գրանդը

Լրագրող Ռուդի Գալետին հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է տրանսֆերային առաջարկ անել «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրիի համար։

27-ամյա մարոկկացու համար հավանական առաջարկը կկազմի մոտ 15-20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ինքը արդեն համաձայնել է նման տրանսֆերի։

2023/2024 մրցաշրջանում հարձակվողը իսպանական ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 20 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ Ակումբը վաստակել է 60 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» դարձավ մրցաշրջանի չեմպիոն։