«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Լացիո», որը նախկինում հետաքրքրված էր ֆուտբոլիստով։ Հռոմեական ակումբն ընտրել է մինչև 5 միլիոն եվրո արժողությամբ խաղացողներ գնելու ռազմավարություն, ուստի Սպերցյանը չափազանց թանկ տարբերակ է «Լացիոյի» համար, հաղորդում է Cittaceleste-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի թիմերը։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։