«Սասուոլոյի» 29-ամյա հարձակվող Դոմենիկո Բերարդին կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է La Gazzetta dello Sport առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարծում է, որ թուրինյան ակումբը առաջնահերթ տարբերակ է կարիերան շարունակելու համար։ Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է իտալացու ծառայություններով: Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Միլանը», «Նապոլին» և «Ռոման», սակայն Բերարդին այնքան էլ ոգևորված չէ այս ակումբներ տեղափոխվելու հեռանկարով։
Ենթադրվում է, որ իտալացու տրանսֆերը հնարավոր կլինի, երբ որոշվի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզայի ապագան:
Այս տարվա մարտին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց կթողնի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։