Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Էդեն Ազարը մադրիդյան թիմի նորեկ Կիլիան Մբապպեին հրավիրել է իր տուն։
«Մենք նրան կդիմավորենք բելգիական խորովածով։
Իսկ եթե նա անմիջապես տուն չգտնի՞․ Տանը սենյակ կա, նա կարող է տեղափոխվել, խնդիր չկա»,- Ազարի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։
Հիշեցնենք, որ Մբապպեն հեռացել է ՊՍԺ-ից ու ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 48 հանդիպման, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։