Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք ԱԱ-2030-ի եզրափակչի շուրջ։
Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Ուրուգվայը, Պարագվայը և Արգենտինան կհյուրընկալեն մրցաշարի մեկական բացման հանդիպում։
Ելնելով կազմակերպչական պահանջներից՝ «Ռեալը» պետք է 2030 թվականին երեք ամսով տնային մարզադաշտը փոխանցի ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, ինչը հարիր չէ ակումբի ղեկավարությանը։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ՖԻՖԱ-ի ղեկավար Ջովանի Ինֆանտինոյի լավ հարաբերությունները, ինչպես նաև մարզադաշտի կարգավիճակը, չի կարելի բացառել խնդիրը փոխզիջման միջոցով լուծելու հնարավորությունը։