Ժոաու Ֆելիշը կարծում է, որ ունակ է նվաճել «Ոսկե գնդակը»։
«Բոլորը երազում են նվաճել « Ոսկե գնդակը»: Կարծում եմ՝ ունեմ անհրաժեշտ որակներ մրցանակը շահելու համար։ Իհարկե, դեռ բարելավման տեղ կա։
Շատ բան պետք է տեղի ունենա: Ես 24 տարեկան եմ։ Պետք է քրտնաջան աշխատես և հավատ ունենաս»,- ասել է կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով «Բարսելոնայում» է հանդես գալիս, Nude Project-ին տված հարցազրույցում:
Անցած մրցաշրջանում պորտուգալացին Լա Լիգայի 30 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ ։