Ֆլորիան Վիրցը իսպանական գրանդի առաջնահերթ նպատակն է

«Բարսելոնան» հաջորդ ամռանը կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ՝ Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության է եկել «Բայերի» կիսապաշտպանի հետ 2025 թվականի ամռանը տրանսֆերի շուրջ։

Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բարսելոնան» Վիրցի տրանսֆերը առաջնահերթ է համարում հաջորդ ամառ՝ ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում. ակումբը գիտի, որ գործարքը հնարավոր կլինի ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյով:

Կատալոնացիները հույս ունեն, որ «Ռեալի» կազմում մեծ էգոներով աստղային խաղացողների կուտակումը կազդի ապագայի վերաբերյալ Վիրցի որոշման վրա։

Նշվում է, որ Ֆլորիանը ավելի վաղ հայտնել էր կատալոնական ակումբում խաղալու իր ցանկության մասին։ Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարությունը լավ հարաբերություններ է զարգացրել « Բայերի » մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսի հետ:

2023/24 մրցաշրջանում Վիրցը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։