«Յուվենտուսն» ու Ադրիեն Ռաբյոն չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը Ռաբյոյին առաջարկում է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով, մինչդեռ ֆրանսիացու կողմը պահանջում է առնվազն 8 միլիոն եվրո։
Նշվում է, որ կիսապաշտպանը մի քանի «ավելի շահավետ» առաջարկներ ունի Պրեմիեր լիգայի ակումբներից։ Տիագու Մոտտան, ով սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Յուվենտուսը», հանդիպել է նաև Ռաբյոյի հետ։
Միևնույն ժամանակ, «Յուվենտուսը» չի ցանկանում համաձայնել խաղացողի պայմաններին, քանի որ նախատեսում է աշխատավարձի չափը 125-ից նվազեցնել մինչև 100 միլիոն եվրո՝ առանց հարկերի. հնարավոր է, որ ակումբը հրաժարվի բանակցել Ռաբյոյի հետ, եթե նա հրաժարվի զիջումների գնալ։
Ռաբյոյի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։ 2023/24 մրցաշրջանում Ադրիենը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: