Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է որոշել կարիերան ավարտել

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է 35 տարեկանում կարիերան ավարտելու իր որոշումը։ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը գերմանացու համար կլինի վերջին մրցաշարը։

«Ես պարզապես ուզում եմ հիշել որպես 34-ամյա Տոնի Կրոսի, ով ավարտեց իր կարիերան «Ռեալում» իր ամենահաջող մրցաշրջանից հետո: Ինձ հաջողվեց դա անել։ Ինձ համար հաճոյախոսություն է, որ շատերը կարծում են, որ ես շատ շուտ եմ հեռանում ֆուտբոլից»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Տոնի Կրոսն իր կարիերան սկսել է «Բավարիայում», որտեղ նա երեք անգամ դարձել է չեմպիոն և Գերմանիայի գավաթի հաղթող, երկու անգամ հաղթել է երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

2014 թվականից նա հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։ Այս ընթացքում Կրոսը չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթի հաղթող, Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը և հինգ անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում։