Տեղի է ունեցել պաշտպան Տիագու Սիլվայի շնորհանդեսը որպես «Ֆլումինենսեի» խաղացող։
Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, արարողությանը, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում, մասնակցել է ավելի քան 55 հազար մարդ, ինչը ռեկորդ է Բրազիլիայում խաղացողի շնորհանդեսի համար։
Տիագու Սիլվան «Ֆլումինենսեի» սան է, որի կազմում խաղացել է 2006-ից 2009 թվականներին։
Բրազիլիայի նախկին ավագի նախորդ ակումբը եղել է «Չելսին», որի գույներով նա հանդես է եկել 2020 թվականից։
Նախկինում 39-ամյա կենտրոնական պաշտպանը հանդես է եկել ՊՍԺ-ում (2012-2020) և «Միլանում» (2009-2012):