«Ռեալը» ցանկանում է վաճառել իր կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել կիսապաշտպան Ռեյնյերին։

Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը ցանկանում է վերադարձնել 2020 թվականին ֆուտբոլիստի համար վճարված 30 միլիոն եվրոյի գոնե մի մասը։

Ռեյնյերը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» կազմում ։ 2020 թվականից նա վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Ժիրոնայում» և «Ֆրոզինոնեում»։

Մադրիդցիները կարող են կրկին մտածել բրազիլացուն վարձակալելու մասին, սակայն կնախընտրեն ամբողջական վաճառքը: