«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը նշել է իր ֆավորիտը «Ոսկե գնդակի» համար պայքարում։
Անհատական մրցանակի գլխավոր հավակնորդներն են Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ Նեյմարը, անշուշտ, նախընտրում է իր հայրենակցին։
«Ես կաջակցեմ Վինիսիուսին: Ցանկանում եմ, որ նա հաղթի «Ոսկե գնդակը», – «Բարսելոնայի» և «Պարի Սեն Ժերմենի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հունիսի 1-ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալ» – «Բորուսիա Դորտմունդ» (2:0) խաղում Վինիսիուս Ժունիորը խփեց հանդիպման երկրորդ և վերջին գոլը։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։