«Յուվենտուսի» հարձակվողը տեղափոխվեց Բրազիլիա

«Յուվենտուսի» հարձակվող Կայո Խորխեն կարիերան կշարունակի Բրազիլիայի առաջնությունում։

«Կրուզեյրոյի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց թուրինյան ակումբի հետ 22-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են 5 տարվա պայմանագրի շուրջ, որն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը բուժզննում անցնի։

Անցած մրցաշրջանում Խորխեն վարձավճարով տրվել է «Ֆրոզինոնեին», որի կազմում Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում (3 գոլ, 1 գոլային փոխանցում)։