Էմիլիանո Մարտինեսը ցանկանում է մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին

Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է 2024 թվականի Օլիմպիական խաղերում խաղալու իր ցանկության մասին։

Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի ավարտից մեկ շաբաթ անց։

«Ինչպես շատ խաղացողներ արդեն ասել են, եթե Խավիեր Մասկերանոն մեր կարիքն ունի , ապա մենք հասանելի ենք:

Իհարկե, ազգային հավաքականն ավելի բարձր է, քան ակումբները։ Իսկ եթե ակումբները թույլ տան, մենք իրավունք ունենք ասելու, որ ազգային հավաքականը միշտ ավելի կարեւոր է։ Սա մեզ համար հպարտության առարկա ։

Ես ուզում եմ գնալ Օլիմպիական խաղերին։ Շատ տղաներ կան, որ ուզում են գնալ։

Օլիմպիական խաղերում հաղթելու ցանկություն ունեմ։ Ակումբը պարտավոր չէ խաղացողին բաց թողնել Օլիմպիական խաղերին։ Գիտեմ, որ իմ ակումբը ոչ մի խաղացողի բաց չի թողել, բոլորին արգելել են։

Շանսը փոքր է, բայց ես միշտ առաջին տեղում եմ դնում ազգային թիմին, և եթե ստիպված լինեմ մի փոքր ավելի շատ վիճել ակումբի հետ, ապա դա կանեմ, բայց նախ Ամերիկայի գավաթի համար»,- ասել է «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը :