Յան Մացենի համար «Բորուսիան» 25 միլիոն եվրո է առաջարկում

Դորտմունդի «Բորուսիան» առաջին առաջարկն է պատրաստում Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպանի տրանսֆերի համար։ Խոսքը Յան Մացենի մասին է, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Սիգնալ Իդունա Պարկում»։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «իշամեղուների» առաջին առաջարկը կկազմի շուրջ 25 միլիոն եվրո: «Չելսին» իր պաշտպանի տրանսֆերի համար պահանջում է 35 մլն, ինչը նշված է պայմանագրում որպես փոխհատուցում։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Մացեն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր ձախ պաշտպանն էր։ Հոլանդացի եզրային պաշտպանը առաջնության 16 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: