Մանուել Նոյերը EURO-2024-ից հետո կարող է ավարտել միջազգային կարիերան

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը Գերմանիայի դարպասապահ Մանուել Նոյերի համար կարող է լինել վերջին միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» շրջապատում, որտեղ հանդես է գալիս 38-ամյա դարպասապահը, խոսում են Նոյերի կարիերան ավարտելու մասին։ Նոյերի իրավահաջորդը կլինի «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։

Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 118 հանդիպում։