Իսպանիայում բացվել է Անդրես Ինյեստային նվիրված արձանը 📷

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի պատվին արձան է բացվել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել կիսապաշտպանի հայրենի Ալբասետե քաղաքում։

Արձանի վրա պատկերված է, թե ինչպես է Ինյեստան հարվածում գնդակին 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի և Հոլանդիայի միջև: 116-րդ րոպեին կիսապաշտպանի խփած գոլը Իսպանիայի հավաքականին հաղթանակ բերեց աշխարհի առաջնությունում։

«Շատ զգացմունքային և հատուկ օր, որն ինձ հիշեցնում է, թե որտեղից եմ եկել և իմ կատարած ճանապարհորդությունը:

Պատմական պահ մեր ֆուտբոլի համար, որը պատկանում է բոլորիս»,- իր սոցիալական ցանցերում մեկնաբանել է Ինյեստան արձանի բացումը։