Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել իտալական ակումբը

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել «Լացիոն»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը ներկայումս խզում է աշխատանքային պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Կլոզեն ու «Վերոնայի» գլխավոր մարզիչ Մարկո Բարոնին Տուդորին փոխարինելու հիմնական թեկնածուներն են:

Կլոզեն «Լացիոյում» հանդես է եկել 2011-ից 2016 թվականներին և այնտեղ ավարտել է իր խաղային կարիերան։

Անցած մրցաշրջանը Ա Սերիայում «Լացիոն» ավարտեց 7-րդ հորիզոնականը։