«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալը» հետաքրքրված է «Ժիրոնայի» և Ուկրաինայի հավաքականի վինգեր Վիկտոր Ցիգանկովին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Ըստ լուրերի՝ 26-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել նաև «Միլանը»։

2023/24 մրցաշրջանում Ցիգանկովը ակումբային մակարդակով անցկացրել է 34 հանդիպում, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ժիրոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։