Ժոզե Մոուրինյո. «Նրանցով հետաքրքրված չեմ»

«Ֆեներբախչեի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն լուրերին, թե ցանկանում է, որ «Ռոմայի» հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Պաուլո Դիբալան միանան թուրքական ակումբին։

«Սրանք ընդամենը իմ նախորդ ակումբների իմ նախորդ խաղացողների անուններն են:

Ուզում եմ 100 տոկոսով ասել, որ ես հետաքրքրված չեմ «Ռոմայի» որևէ խաղացողով»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։