Չի բացառվում Ռոդրիգոյի հեռանալը «Ռեալից»։
The Athletic-ը հայտնում է, որ եզրային հարձակվողը ներկայումս ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում և չի կասկածում դրանում։
Սակայն, եթե նա կորցնի իր կարգավիճակը, ապա բրազիլացին այլ տարբերակներ կդիտարկի։
Նշվում է , որ Ռոդրիգոյով վաղուց են հետաքրքրվում Պրեմիեր լիգայի ակումբները:
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 34 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։