Դիդյե Դեշամը խոսել է Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է ազգային թիմի և ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Դա ինձնից կախված չէ։ Նրանք կորոշեն, թե երբ գա դա պաշտոնականացնելու ժամանակը»,- ​​Դեշամի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես նշել է ինքը՝ ֆուտբոլիստը, մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի նոր ակումբը, որտեղ նա կշարունակի կարիերան։