«Արսենալը» չի թույլատրի Ուիլյամ Սալիբային մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին

«Արսենալը» չի թույլատրի թիմի պաշտպան Ուիլյամ Սալիբային մասնակցել ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին։ Այս մասին իր էջերում պատմում է Le Parisien-ը։

Հարկ է նշել, որ ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը ներառված չէ ՖԻՖԱ-ի մրցաշարերի ցանկում, ուստի ակումբները պարտավոր չեն բաց թողնել ֆուտբոլիստներին։ Նման դեպքերում օլիմպիական թիմերին մնում է միայն բանակցել ակումբների հետ։

Ավելացնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ուիլյամ Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել է 50 պաշտոնական հանդիպում։ Դրանցում պաշտպանը երկու գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել։