Հարի Քեյնը նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պաշտոնապես նվաչել է «Ոսկե խաղակոշիկը», որը ամեն տարի տրվում է ՈւԵՖԱ-ի առաջնությունների լավագույն ռմբարկուին:

2023/24 մրցաշրջանում անգլիացին գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 32 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ։ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» անցած ամառ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին (28 գոլ Բունդեսլիգայի 28 խաղում)։ Երրորդը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն էր (27 գոլ Լիգա 1-ի 29 խաղում)։

«Ոսկե խաղակոշիկը» շնորհվում է 1968 թվականից։ Մրցանակների քանակով ռեկորդակիրը «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին է, ով մրցանակը շահել է 6 անգամ։