Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարող է դառնալ «Պլիմութի» գլխավոր մարզիչը, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 38-ամյա մասնագետին հրավիրելու հարցում։ Անձամբ՝ Ռունին, ով պաշտոնանկ արվեց «Բիրմինգհեմից» 2024 թվականի հունվարին նշանակվելուց 83 օր անց, պատրաստ է վերադառնալ ֆուտբոլային աշխատանքի։
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին։
Ռունին ավարտել է կարիերան 2021 թվականի հունվարին։