«Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին Եվրոպա Լիգայի եզրափակչում Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) կիսվել է իր մեկնաբանությամբ՝ պատասխանելով թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի ապագայի մասին հարցին։
«Ես կասկած չունեմ, կասկած չունեմ, որ Գասպերինին կմնա մեզ հետ։ Մենք դեռ կհանդիպենք և կքննարկենք, բայց այս տիտղոսը կօգնի մեզ շարունակել միասին աշխատել»,- Պերկասիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։