2024 թվականի Կոպա Ամերիկայի խաղարկությունում կօգտագործվեն վարդագույն քարտեր

2024 թվականի Կոպա Ամերիկայի խաղարկության ժամանակ առաջին անգամ կօգտագործվեն վարդագույն քարտեր, հայտնում է AS-ը։

Այս քարտը նախատեսված կլինի այն ֆուտբոլիստի համար, ով շտապ փոխարինման կարիք ունի գլխի կասկածելի վնասվածքի պատճառով։

Նշվում է, որ թիմերը կունենան 6 կամ 7 փոխարինողներ։ Այս կանոնը դեռ մշակման փուլում է։

Վարդագույն քարտի փոխարինում իրականացնելու համար մարզիչները պետք է նախապես տեղեկացնեն մրցավարին։ Փոխարինված խաղացողն այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։ Այս փոխարինումը հասանելի կլինի միայն մեկ խաղում։