«Բոլոնիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի հրաժարականի մասին։
«Այսօր առավոտյան Տիագու Մոտան ակումբին հայտնել է իր մտադրության մասին չերկարաձգել պայմանագիրը «Բոլոնիայի» հետ։ Ի գիտություն ընդունելով որոշումը՝ ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած հիանալի աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան կարիերայի մնացած հատվածում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
«Բոլոնիան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է։ Թիմը 37 խաղից վաստակել է 68 միավոր և արդեն ապահովել է հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը։