Հանս-Դիտեր Ֆլիկը կգլխավորի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին կփոխարինի Հանս-Դիտեր Ֆլիկը։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբն ու գերմանացի մարզիչն արդեն սկզբունքային համաձայնության են եկել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարի ժամկետով։

Նշվում է նաև, որ «Բարսելոնան» դեռևս չի տեղեկացրել Չավիին իր առաջիկա հեռացման մասին։