Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին նշանակվել է «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին «Վեսթ Հեմը» հայտարարեց, որ Դեյվիդ Մոյեսը, ով 2019 թվականի դեկտեմբերից զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, կլքի ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 228 հանդիպման՝ հաղթելով 102 անգամ, 43 անգամ ոչ-ոքի խաղացել, կրելով 83 պարտություն։