«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը մտադիր չէ լքել թիմը, չնայած պայմանագրի բարդ իրավիճակին։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, և լոնդոնցիները դիտարկում են ֆուտբոլիստի հնարավոր վաճառքը մրցաշրջանի ավարտին։
Լրագրող Նիզաար Կինսելլայի խոսքով՝ կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ։ Այս մրցաշրջանում Կոնոր Գալագերը «Չելսիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 48 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Ասթոն Վիլան» և «Թոթենհեմը»։