Mundo Deportivo. «Բարսելոնան» Չավիին փոխարինելու երեք թեկնածու ունի

«Բարսելոնան» դիտարկում է ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին փոխարինելու երեք թեկնածու, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Չավիին փոխարինելու ակումբի ղեկավարության հիմնական տարբերակներն են «Բավարիայի» նախկին մարզիչ Հանսի-Դիտեր Ֆլիկը, «Բլաուգրանայի» երկրորդ թիմի մարզիչ Ռաֆայել Մարկեսը և Սաուդյան «Ալ-Իթթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն։

«Բարսելոնայի» ղեկավարներին ամենաշատը դուր է գալիս երրորդ թեկնածուն։

Նախկինում հաղորդվում էր, որ «Բլաուգրանայի» տնօրենների խորհրդի մի քանի անդամներ ցանկություն են հայտնել, որ Չավին հեռանա իր պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո՝ «Բլաուգրանայի» կազմը բարելավելու անհրաժեշտության և ակումբի ծանր տնտեսական վիճակի մասին նրա խոսքերից հետո։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցնում է Լա Լիգայի երկրորդ հորիզոնականը՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ 14 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»։