Միկել Արտետան խոսել է իր ապագայի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Ես նախատեսու՞մ եմ քննարկել պայմանագրի երկարաձգումը: Այս մասին կխոսենք մրցաշրջանի ավարտից հետո։ Կփոխվի՞ իմ վերաբերմունքը ակումբի նկատմամբ 38-րդ տուրից հետո։ Ոչ, ամեն ինչ տեղին է։ Ինչ էլ որ լինի, սա շատ զգացմունքային օր է լինելու։

Միգուցե հիմա եզրակացություններ անելու ժամանակը չէ, բայց մրցաշրջանի ավարտից հետո մենք ժամանակ կունենանք մտածելու»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.london-ը։

42-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: