Հարի Քեյնը վնասվածք է ստացել

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի մյունխենյան թիմի եզրափակիչ հանդիպումը այս մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերով, Քեյնը մեջքի վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների  Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (1:2):

Շաբաթ օրը՝ մայիսի 19-ին, «Բավարիան» արտագնա խաղում կխաղա Բունդեսլիգայի «Հոֆենհայմի» հետ։

Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։