Իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Զերբին, ով գլխավորում է «Բրայթոնը», ներկայումս «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբերլն արդեն հանդիպում է անցկացրել Դե Զերբիի հետ։ Ընդգծվում է, որ եթե բանակցային գործընթացը հաջող ավարտվի, ապա «Բավարիան» պատրաստ կլինի «Բրայթոնին» վճարել 12 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում 44-ամյա մարզչի հետ պայմանագրի վաղաժամ խզման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է ակումբում պահել ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Գերմանացի մասնագետը, սակայն, ասել է, որ այս մրցաշրջանի վերջում անպայման հեռանալու է մյունխենյան թիմից։