«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում կատալոնական ակումբում աշխատելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 44-ամյա մասնագետը կարող է հեռացվել «Բարսելոնայից»։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հիասթափվել է ակումբի ֆինանսական վիճակի մասին մարզչի խոսքերից։
«Ես երջանիկ եմ, քանի որ աշխարհի լավագույն ակումբում եմ։ Քննադատությունն ինձ ստիպում է կատարելագործվել։ Ինձ համար ոչինչ չի փոխվում։ Ես ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք շարունակել մրցունակ լինել։ Այս մրցաշրջանը մեզ համար հաջող չէր, բայց ես համոզված եմ, որ ապագայում ամեն ինչ կարող է լավ ստացվել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մայիսի 17-ին հաղորդվեց նաև, որ Չավին պատրաստվում է հանդիպում անցկացնել թիմի ղեկավարության հետ՝ քննարկելու իր ապագան։
Իսպանացի մասնագետը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 36 խաղից 79 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։