«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի երկրպագուներից ստացած նամակների մասին։ Մարզիչը խոստովանել է, որ իրեն հուզել է որոշ հաղորդագրությունների բովանդակությունը։
Նախկինում մասնագետը հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Նա թիմը գլխավորում է 2015 թվականից։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում այնքան շատ նամակներ եմ ստացել: Եթե ես բոլորին պատասխանեմ, ապա այստեղ կմնամ մինչև 2028 թվականը, ուստի ներողություն եմ խնդրում բոլորին չպատասխանելու համար։ Այս նամակներից մի քանիսը կարդացի արցունքն աչքերիս՝ հասկանալով, թե ինչ է նշանակում ակումբը որոշ մարդկանց համար: Մենք յուրահատուկ երկրպագուներ ունենք, և մենք նրանց համար մեծ նշանակություն ենք ունեցել վերջին 9 տարիների ընթացքում: Ես շատ ուրախ եմ դրա համար»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն։