«Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումներում չի կարողանա հույս դնել դարպասապահ Էդերսոնի վրա։
Բրազիլացի դարպասապահը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում (2:0)։ Էդերսոնը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ ակնախորշի փոքր կոտրվածք։
Այսպիսով, Էդերսոնը բաց կթողնի Անգլիայի առաջնության եզրափակիչ փուլը «Վեսթ Հեմի» հետ մայիսի 19-ին և Անգլիայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մայիսի 25-ին։
Ստեֆան Օրտեգան «քաղաքայինների» կազմում կխաղա մրցաշրջանի վճռորոշ հանդիպումներում։