Էրիկ տեն Հագ․ «Միշտ էլ հաճելի է հաղթել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի խաղում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (3։2)։

«Միշտ էլ հաճելի է հաղթել: Շատ կարևոր էր հաղթել մրցաշրջանի վերջին տնային խաղում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» ընդհատեց ԱՊԼ-ի երկու պարտությունների շարանը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակեց 57 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։