Էնդրիկը վնասվածք է ստացել Copa Libertadores-ի խաղում։
Մրցաշարի խմբային փուլի խաղում «Պալմեյրասը» հաղթել է «Ինդեպենդիենտեին» (2:1):
Երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում Էնդրիկը անհարմարություն է զգացել աջ ոտքի հատվածում, ինչի պատճառով էլ սկսել է կաղել։ Մի քանի րոպե 17-ամյա հարձակվողը, ով այս ամառ պետք է միանա Մադրիդի «Ռեալին», փորձում էր շարունակել խաղը, բայց հետո պառկեց խոտածածկին: Էնդրիկը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը․ նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։
Այս պահին բրազիլացու վնասվածքի լրջությունը հայտնի չէ, սակայն, ինչպես նշում է As-ը, Էնդրիկը կարող է մկանային վնասվածք ունենալ։ Այս դեպքում հարձակվողի ապաքինումը կարող է տեւել 2-3 շաբաթ, ինչը կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը Ամերիկայի գավաթին։