Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա խաղում (2:1) հաղթեց «Բրայթոնին»։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է լոնդոնյան թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերը։
22-ամյա անգլիացու համար այս գոլը 22-րդն էր Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդին, ով 2009/10 մրցաշրջանում դարձել է 22 գոլի հեղինակ։
Միայն Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկը (23 2000/01 և 2001/02 մրցաշրջաններում) և Դիդյե Դրոգբան (29 2009/10 մրցաշրջանում) մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլեր են խփել Պրեմիեր Լիգայում «Չելսիի» կազմում։
«Չելսին» վաստակեց 60 միավոր և ԱՊԼ-ում բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Նյուքասլից» (57)։ «Բրայթոնը» (48) մնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականում։