Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային նոր համազգեստը։
«Զինագործների» տնային համազգեստը ներկայացված է ավանդական կարմիր և սպիտակ գույներով, սակայն ամբողջ ակումբային զինանշանի փոխարեն կրծքին պատկերված կլինի միայն թնդանոթ։
Ինչպես հայտնում է Squawka-ն, «Արսենալի» համազգեստում նման փոփոխություն տեղի է ունեցել ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ: