Իսպանական գրանդը կարող է գնել «Ժիրոնայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է գնել «Ժիրոնայի» ձախ պաշտպանին 8 միլիոն եվրոյով։ Խոսքը Միգել Գուտյերեսի մասին է, ով «Ռեալի» սան է։ «Լոս Բլանկոները» առաջին մերժման իրավունք ունեն՝ գնելու իրենց նախկին ֆուտբոլիստին։

Ինչպես հայտնում է Relevo-ն՝ «Ռեալը» կարող է գնել ֆուտբոլիստին և ևս մեկ մրցաշրջան վարձավճարով թողնել «Ժիրոնայում»։

Հիշեցնենք, որ Միգելի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի ակումբները, ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։ 22-ամյա Գուտիերեսն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։