Պեպ Գվարդիոլա. «Եթե Օրտեգան չփրկեր մեզ, «Արսենալը» չեմպիոն կդառնար»

Մայիսի 14-ին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 34-րդ տուրի հետաձգված խաղում 2։0 հաշվով հաղթեց «Թոթենհեմին»։

Խաղի ընթացքում խաղադաշտ դուրս եկավ «Սիթիի» պահեստային դարպասապահ Ստեֆան Օրտեգան՝ վնասվածքի պատճառով փոխարինելով Էդերսոնին (69-րդ րոպե)։

Մանչեսթերի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել նրա խաղը։

«Եթե Օրտեգան չփրկեր մեզ, «Արսենալը» չեմպիոն կդառնար: Սա է իրականությունը։ Նույնիսկ այս մրցաշրջանում, երբ Էդերսոնը չորս վնասվածք ստացավ, նա շատ վստահելի էր։ Նա անհավանական դարպասապահ է, անհավանական: Մեր դարպասապահների մարզիչն անհավանական որոշում կայացրեց՝ նրան այստեղ բերելու համար»,- Գվարդիոլային է մեջբերում RMC Sport-ը։