Հայտնի է դարձել, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Միլանը»

«Միլանի» ղեկավարությունը կարող է արգենտինացի մասնագետ Մարսելո Գալարդոյին նշանակել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն սոցցանցերում։

Գալարդոն ներկայումս աշխատում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ակումբում։ Մարզչական կարիերայի ընթացքում արգենտինացին գլխավորել է նաև «Նասիոնալը» և «Ռիվեր Փլեյթը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեֆանո Պիոլին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 58-ամյա մասնագետն այս պաշտոնին նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերին։

Ա Սերիայի 36 տուրից հետո «Միլանը» 74 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։