Կառլո Անչելոտտին հայտնել է, որ Տոնի Կրոսը կարող է հաղթել «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնահատել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ 2024 թվականին «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։

«Պայմանագրի երկարաձգում Տոնի Կրոսի հետ. Ակումբում անհանգստություն չկա, ես չեմ անհանգստանում, Տոնին նույնպես: Մեր նպատակը հունիսի 1-ն է, և սա երկրորդական թեմա է։

Դրանից հետո շահագրգիռ կողմերը պետք է խոսեն այդ մասին։ Մենք բոլորս մտածում ենք մի բանի՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին։

Կրոսը «Ոսկե գնդակի» թեկնածու է: Ամեն ինչ կարող է պատահել: Ամռանը տեղի են ունենում կարևոր մրցաշարեր:

Կրոսը կարող է դուբլ անել՝ Գերմանիայի հետ հաղթել Եվրոն, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգան, գումարած՝ նա հաղթանակ ունի առաջնությունում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։